Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Հիմնադիր խորհրդարանը պահանջում է Սեֆիլյանին

Հիմնադիր խորհրդարանը պահանջում է Սեֆիլյանին
18.07.2016 | 12:21

Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը Lragir.am-ի հետ զրույցում հաստատեց, որ պատանդ ոստիկաններից մեկին այս գիշեր ազատ են արձակել։ Նա ասել է, որ ոստիկանն ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանի առաջարկով, որպես բարի կամքի դրսևորում: Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա Ծռեր» կազմակերպության անդամները շարունակում են պնդել իրենց պահանջը՝ Սեֆիլյանինիրենց մոտ բերել.

«Սեֆիլյանի ներկայությունը, բնականաբար, փոխում է իրավիճակը. մենք չենք կարող ասել, թե նա ինչ որոշում կկայացնի: Գուշակություններ անել չեմ ցանկանում. երբ գա, այդ ժամանակ ամեն ինչ հասկանալի կլինի»,- ասաց Վարուժան Ավետիսյանը:

Դիտվել է՝ 2330

Մեկնաբանություններ